«Եվ այսպես, ինչպես խոստացել էի երկրպագուներիս ներկայացնում եմ «Երևանը Գրքի Մայրաքաղաք» տոնին նվիրված երգը, որի խոսքերի հեղինակը իմ տաղանդավոր ընկեր Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ ես:
Ինչպես նաև իմն է երգի պրոդյուսինգը: Գործիքավորումը իրականացրել ենք Մուշեղ Մաիլյանի հետ, ձայնագրման ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է: Երգը կատարել են Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Վլադիմիր Արզումանյանը և Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբը: Վերը նշված մարդկանցից յուրաքանչյուրի հետ աշխատելիս մեծ բավականություն եմ ստացել: Հաճելի է աշխատել իրենց գործին նվիրված և պատրաստակամ մարդկանց հետ: Ընդհամենը 3-4 օրում կատարեցինք հսկայական աշխատանք:

(P.S. Երգը երկրպագուներին ներկայացնելու համար օգտագործել ենք նյութեր, որոնք պարզապես նկարահանվել են հեռախոսով):» – նշեց Սիրուշոն
Երգը կոչվում է “Գիրկ”: Տեսահոլովակը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:
ԲՈԲՈ` ԼԵՈ ՎԱՆՍԵ
Lrahos.net կամ armBoBo-ի նոր նախագիծը armBoBo-ն մշակել է նոր նախագիծ, ըստ որի նախկին բլոգը կվերածվի լրահոսի: